Այսօր Եվրանեսթի ադրբեջանական պատվիրակության ղեկավարը Եվրախորհրդարանի պատգամավորներին ուղարկել էր նամակներ, որով կոչ էր անում դեմ քվեարկել բանաձևին: Այսօր կեսօրին ԱԺ պատգամավոր Ա.Զաքարյանը համապատասխան նամակով դիմել է Եվրախորհրդարանի բոլոր 752 պատգամավորներին: Ստորև ներկայացնում ենք նամակը` հայերեն թարգմանությամբ:
Հարգելի ընկերներ,
Հարգելի գործընկերներ,
Գրում եմ Ձեզ` որպես Եվրանեսթի հայկական պատվիրակության նախագահ, Ռամիլ Սաֆարովի գործի կապակցությամբ: Այս օրերին դուք շատ զբաղված եք, այդ պատճառով էլ ես կկենտրոնանամ Ձեզ որոշակի տեղեկատվություն տրամադրելու վրա, որը կպարզաբանի փաստերը:
Ռամիլ Սաֆարովի` մի շատ դաժան մարդասպանի ներումը և պետության կողմից փառաբանումը, ով խոստովանել էր իր քսենոֆոբիկ դրդապատճառները և դատապարտվել էր ԵՄ անդամ պետության (Հունգարիայի) դատարանի կողմից, խնդիրներ հարուցեց բոլոր եվրոպական արժեքների համար:
Ադրբեջանում առկա է պետության կողմից խրախուսվող հակահայկական քսենոֆոբիա, որն ավելացնում է լարվածությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ: Ադրբեջանի կողմից ասելը, որ Եվրոպական խորհրդարանն այս բանաձևով պատասխանատու կլինի աճող լարվածության համար փաստերի խեղաթյուրում է և ուղղակի վախկոտ ռազմավարություն:
Ադրբեջանցիների կողմից Հայաստանի ,ռազմաշունչ հայտարարություններիե մասին խոսելը նույնպես փաստերի խեղաթյուրում է, քանի որ Հայաստանը ոչ մի հայտարարություն չի արել և իրականում ոչ մի հետաքրքրություն կամ շահագրգռվածություն չունի պատերազմի հարցում: Այնուամենայնիվ, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Ալիևի պատերազմի սպառնալիքներով լեցուն հայտարարությունների ցանկը շատ երկար է և համացանցը լի է բազմաթիվ համապատասխան փաստերով:
Ձեր կողմից քննարկվող բանաձևի նախնական տեքստը համապատասխանում է մարդու իրավունքների վերաբերյալ այս հարցի միջազգային քննադատությունների երկար ցանկին: Այդ բանաձևի նախագիծը խոսում է այն մասին, որ Եվրոպական Խորհրդարանը պաշտպանում է եվրոպական արժեքները և սա այն է, ինչ Հայաստանը և Եվրոպական հարևանության ծրագրի մյուս երկրները փնտրում են Եվրոպայում: Պնդել, որ Ադրբեջանը ,հավատարիմ է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանըե չի համոզի ոչ մեկին Եվրոտեսիլի և Սաֆարովի հարցից վերաբերյալ իրական իրավիճակը հրապարակային դառնալուց հետո:
Հարգելի գործընկերներ, ես հուսով եմ, որ դուք ծուղակը չեք ընկնի և մոլորության չեք ենթարկվի Ադրբեջանի ներկայիս հակազդող գործողությունների արդյունքում: Մեր հարևանը չի զարգանալու դրական ուղղությամբ և ճիշտ հակառակը: Եթե Եվրոպան չի պաշտպանում եվրոպական արժեքները այս հարցում, դա սարսափելի նշան կլինի Ադրբեջանի և նմանատիպ երկրների համար:
Հարգանքներով`
Արտակ Զաքարյան
Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավար,
Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հանձնաժողովի համանախագահ,
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ